Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հոգ­նած­նե­րը

Հոգ­նած­նե­րը
10.04.2020 | 13:12
Պի­տի որ հի­շեք Ի­լյա Իլ­ֆի ու Եվ­գե­նի Պետ­րո­վի ան­մահ «Ոս­կե հոր­թի» այն դր­վա­գը, որ­տեղ ծո­վում հան­գիս­տը վա­յե­լող քա­ղա­քա­ցի Սկումբ­րիևի­չից թա­լա­նի վե­րա­բե­րյալ տվյալ­ներ կոր­զե­լու հա­մար վե­պի հե­րոս­նե­րը հար­կադր­ված գոր­ծում են ոչ միայն ցա­մա­քում, այլև ծո­վում։
Լու­սան­կա­րում պատ­կեր­ված են` փոխ­նա­խա­րա­րի մա­կար­դա­կով սու­պեր­նա­խա­րա­րու­թյու­նում հայ մշա­կույ­թը հա­մա­կար­գող Ա­րա Խզ­մա­լյա­նը (ձա­խից ա­ռա­ջի­նը), մեջ­տե­ղում 2018-ի հե­ղա­փո­խու­թյու­նը նա­խա­կան­խած, այդ հե­ղա­փո­խու­թյան շուն­չը մրր­կա­հա­վի թևե­րով հայ կի­նո բե­րած, կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ե­րե­քա­մյա ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյանն է, նրա­նից աջ կի­նո­կենտ­րո­նի Բա­ցա­ռի­կի անձ­նա­կան թարգ­ման­չու­հի Նաի­րա Գևոր­գյանն է, ո­րի միայն այս վո­յա­ժը հիմ­նար­կի հա­մար նշա­նա­կել է ար­տա­բյու­ջեից 2 մլն դրա­մի գո­լոր­շա­ցում։
Ի­հար­կե, հա­կա­ռակ ոս­կե­հոր­թյա­նի, մեր հե­րոս­նե­րը տվյալ պա­րա­գա­յում ծո­վում չեն, ըն­դա­մե­նը հա­մաշ­խար­հա­յին ջրե­րից ան­դին գտն­վող մայր­ցա­մա­քում են եր­կու օր ա­ռաջ ա­վարտ­ված բեռ­լի­նյան հոգ­նա­տանջ գոր­ծու­ղու­մից հե­տո, որ­տեղ հայ կի­նոն հան­րայ­նաց­նե­լու ան­վան տակ ան­զուսպ գի­նար­բու­քով ու­ղեկց­ված ամ­բողջ սր­տով ու հո­գով տր­վել են չրե­ղեն ծա­մե­լու գոր­ծըն­թա­ցին։
Որն է ե­ղել սույն ե­ռյա­կի ա­մե­րի­կյան այ­ցի նպա­տա՞­կը։
Նախ դա այց չի ե­ղել, այլ ե­ղել է պատ­մա­կան բա­ցա­ռիկ ա­ռա­քե­լու­թյուն, ին­չի շր­ջա­նակ­նե­րում «Զան­գե­զուր» ֆիլ­մի DVD-ն է Ա­մե­րի­կա հասց­վել մեր հայ­րե­նա­կից­նե­րին ի տես դնե­լու հա­մար։
Պի­տի գնա­հա­տել ի­մա­նալ՝ սույ­ներն ամ­բողջ ե­րեք հո­գով մի ողջ կի­նո­մե­խա­նի­կի ծանր աշ­խա­տանք են ի­րենց ու­սե­րին վերց­րել, դրա հա­մար են հոգ­նու­թյու­նից այս­պես քաղցր քուն մտել։
Քնել են։ Պար­զա­պես քնել։
ՈՒ­րիշ ո­չինչ։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 5343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ